ԱԱԾ-ն «Սասնա Ծռերին» ահաբեկիչ չանվանեց

աաածԱյսօր ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն «Սասնա Ծռեր» խմբի դեմ հարուցված քրեկան գործերի վերաբերյալ:Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստորեն, եթե հենվենք ԱԱԾ տարածած հաղորդագրության վրա, ապա ստացվում է, որ «Սասնա Ծռեր» խմբի տղաներին ահաբեկչության մեղադրանք չի առաջադրվել:

Դիտվել է 345 անգամ
 


Այս թեմայով