ԱԱԾ-ն շարունակում է բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ

9DE8D61B-C5B6-4A45-A26B-950902260185_w987_r1_sԻրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է․ — «ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին՝ «չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը»:

Դիտվել է 166 անգամ
 


Այս թեմայով