ԱԱԾ-ն` Մովսես Հակոբյանի առանձնատանը հնարավոր ստուգումներ իրականացնելու մասին

Տարիներ շարունակ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես հակոբյանի գործունեության վերաբերյալ:

Նախորդ տարիներին մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նա իր առանձնատունը վաճառել է ՊԲ-ին, իսկ հետո նույն առանձնատուջնը նվեր ստացել ՊԲ-ից: Բազմաթիվ հրապարակումներ կան բանակի կարիքների համար կատարված գնումների ժամանակ Հակոբյանի կողմից կատարված ոչ այնքան օրինական քայլերի մասին:

Այս ամենը հաշվի առնելով և հստակ տեսնելով, որ ՀՀ ԱԱԾ-ն պայքարում է հայաստանում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիայի դեմ Politrik.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին պարզելու համար իր ղեկավարած կառույցը պատրաստվու՞մ է ստուգումներ իրականացնել նաև Մովսես Հակոբյանին պատկանաող առանձնատներում:

Մեր հարցման ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ա. Խաչատուրյանը պատասխանել է.«ՀՀ  ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր 25.06.2018թ. տեղեկատվություն ստանալու հարսման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային անտվատգության մարմինների լիազորություններին:

     Միաժամանակ, ՀՀ ԱԱԾ կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող  օպերատիվ-հետախուղական միջոցառումները նախապես չեն հրապարակվում»:

Այս թեմայով