ԱԱԾ-ն հաստատում է՝ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է

1466418793-2797ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ մեր զրույցում հաստատեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարող Եղնուկյանի ձերբակալության մասին տեղեկությունները:

Մեր հարցին, թե ի՞նչ կասկածանքով է Եղնուկյանը ձերբակալվել, ԱԱԾ-ից ասացին, որ այդ հարցին կպատասխանեն ավելի ուշ:

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ ոստիկանները ներխուժել են Եղնուկյանի բնակարան եւ խուզարկություն են իրականացնում:

Ըստ ցուցարարների, խուզարկության ընթացքում նրա բնակարանում ոչինչ չեն գտել:

Դիտվել է 648 անգամ
 


Այս թեմայով