ԱԱԾ-ն կզբաղվի՞ Սամվել Ալեքսանյանով

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:

Միանգամայն ողջունելի է ԱԱԾ պետի հայտարարությունը և առավել ողջունելի  կլինի, եթե հայտարարությունները գործ դառնան:

Հայաստանում ապօրինի հարստացած հարյուրավոր պաշտոնյաներ կան, որոնց մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: Իսկ ապօրինի հարստացած պաշտոնյաների հավաքական կերպարը վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Այս մասին բազմաթիվ անգամներ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում: Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններ կարելի է համարել հաղորդում հանցագործության մասին և պատժել մոնոպոլիաների և օլիգարխիայի հավաքական կերպար Սամվել Ալեքսանյանին:

ԱԱԾ-ն և պետական այլ իրավապահ մարմինները միշտ էլ կարողացել են միջին կալիբրի պաշտոնյաների և գործարարների պատժել անօրինական գործունեության համար, սակայն երբեք չի եղել դեպք, որ պատժվի Ալեքսանյանի մասշտաբի անօրինականություն գործող: Եվ հիմա եթե իրապես իրավիճակ է փոխվել երկրում, ապա մենք կտեսնենք առաջին հերթին Ալեքսանյանին և իր նմաններին մեղադրյալների աթոռներին:

Այս թեմայով