Home » ՄԱՄՈՒԼ » ԱԱԾ-ն ժամանակ է ձգո՞ւմ. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ն ժամանակ է ձգո՞ւմ. «Ժողովուրդ»

հանցախումբ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տևական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է՝ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում: Այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է:

Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները առավել հավանական են համարում, որ ԱԱԾ-ն ժամանակ կձգի, մինչև կլրանա նախաքննության ժամկետը՝ մեկ տարին: Այսինքն՝ նոյեմբերին նոր միայն քրգործը կուղարկվի դատարան: Արդյունքում դատավարությունը կհամընկնի 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանի հետ և կլինի հեղափոխական ընդդիմադիրներին հասցեագրված զգուշացման պես մի բան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 136 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy