ԱԱԾ հեղինակած նոր սերիալը

5120-640x479ԱԱծ-ի հեղինակած էս նոր սերիալը իր հիմարությամբ գերազանցեց նույնիսկ արմենիայի սերիալներին: Այսպիսի էժանագին ու կիկսերով ֆիլմ կարող էր նկարել միայն ռեժիսուրայի ֆակուլտետի 1-ին կուրսի ծույլիկ ուսանողը: Գոնե մի երկու կոպեկ ավել ծախսեիք՝ մի լավ սցենարիստ վարձեիք: Աչքի են ընկնում միանգամից մի քանի կիկսեր, և դա դեռ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության դեպքում՝
1 Ինչու՞ աղմուկով կոտրել դարպասը, երբ պարիսպն ընդհամենը 1,5 մետր է:
2 Ինչու՞ էին բոլոր անդամները գտնվում այդ տանը, այդ ժամին, երբ մեծ մասը Երևանաբնակ էին:
3 Ինչու՞ էին փամփուշտները փամփշտակալում, եթե ոչ մի դիմադրություն չկար:
4 Տվյալ տունը առնվազն մի քանի ամիս պետք է անհասանելի լիներ բոլորի համար, այնինչ մի քանի ժամ հետո դարձավ հանդիսությունների սրահ
5 Մի՞թե այդ հզոր տղերքից ոչ ոք նույնիսկ այնքան չդիմադրեց, որ գոնե մեկի դեմքին արյուն կամ այտուց չհայտնվեր:
6 Նման գործողությունները կատարվում են խիստ գաղտնի պայմաններում՝ հնարավոր հանցակիցներին բաց չթողնելու նպատակով: Այս դեպքում ամենը ոչ միայն գաղտնի չէր, այլև ազատ ցուցադրեցին ձերբակալվածների դեմքերը:
7 Զենքով լի տունը վարձակալվել էր ընդամենը մեկ ամսով և ազատելուն մնացել էր 2 օր: Փաստորեն ամիսը մեկ այս մարդիկ ամբողջ զինանոցը բարձում են բեռնատարը և տեղափոխում աչքի առաջ գտնվող մեկ այլ տուն , երբ նման դեպքերում հանցագործները խուլ վայրերում են թաքստոցներ ստեղծում:
8 Ինչու շեշտվեցին ազատամարտիկներ, սփյուռքահայեր, ընդդիմություն և տեռորիզմ բառերը: ԵՎ այս ամենը համընկավ գալիք հանրաքվեի և ժողովրդական համատարած դժգոհությունների հետ:
9 Եվ, ամենակարևորը, Սերժ Սարգսյանի անհամաչափ ուշադրությունը այս առիթով դրեց մի մեծ վերջակետ այս ՇՈՈՒԻ վրա:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 165 անգամ
 


Այս թեմայով