ԱԱԾ-ի նոր հայտարարությունը. 18.07.2016

աաած«Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ ﬕջոցառուﬓերի արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության ﬔկ ծառայողի, ինչպես նաև ﬔկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության ﬔքենայի վարորդին: Այդ ու հանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին: Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված ﬓալ: Արդեն իսկ ﬕ քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ ﬔծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անﬕջական վտանգ են ներկայացնում ոչ ﬕայն պատանդների, այլև հանրության համար: ՀՀ իրավապահ մարﬕնները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր ﬕջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի ﬔկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդաﬓերին ձեռնպահ ﬓալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն»:

Դիտվել է 427 անգամ
 


Այս թեմայով