ԱԱԾ․ Բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ

D2BDEA4B-A44A-4C6D-8354-BBD4941033B9_cx0_cy1_cw0_w987_r1_s_r1Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով, ասված է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:

«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները», — նշում է ԱԱԾ-ն:

 


Այս թեմայով