Су-24-ի օդաչուներից մեկը փրկվել է .Շոյգու

11212 Ռուսական եւ սիրիական հատուկջոկատայիններն ավարտել են Սիրիայում նոյեմբերի 24-ին խոցված ՌԴ զինված ուժերին պատկանող «Սու-24» ռմբակոծիչի շտուրմանի փրկության գործողությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Գործողությունը հաջողությամբ է ավարտվել: Շտուրմանը ողջ-առողջ տեղափոխվել է մեր բազա»,-ասել է նա՝ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ռուսաստանցի նախարարն ընդգծել է, որ գործողությունը տեւել է 12 ժամ, եւ շնորհակալություն հայտնել «բոլոր մեր տղաներին, որոնք հսկայական ռիսկի գնալով ողջ գիշեր աշխատել են »,-նշել է Շոյգուն:

«Ես գերագույն գլխավոր հրամանատարին (Վլադիմիր Պուտինին) զեկուցել եմ գործողության հաջող ավարտի մասին: Նա խնդրեց շնորհակալության խոսքեր փոխանցել անձնակազմին, որը մասնակցել է այդ գործողությանը»,-ասել է Շոյգուն:

Դիտվել է 145 անգամ
 


Այս թեմայով