А321 օդանավում հավանաբար ռումբ է եղել. Օբամա

140718-barack-obama-2115_86aea53294a878936633ec10495866b6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռում ռումբի պայթյունի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Կարծում եմ՝ հավանականություն կա, որ օդանավում ռումբ է եղել»,- ասել է Օբաման։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ծրագրում է ավիաաղետի սեփական հետաքննությունն անցկացնել։

Ավելի վաղ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օդանավի կործանման պատճառների հարցում սեփական եզրակացությունների չի եկել, սակայն չի բացառում ահաբեկչության վարկածը։

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով